ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News
«Help Armine Fight Cancer» ֆեյսբուքյան էջում հայտարարություն է հրապարակվել, համաձայն որի՝ 3 տարի քաղցկեղի դեմ պայքարող Արմինեն աջակցության կարիք ունի:
Ըստ հաղորդագրության՝ դեռ 2018-ին Արմինեի մոտ ախտորոշվել էր կրծքագեղձի քաղցկեղ: Վիրահատությունից և քիմիաթերապիայից հետո Արմինեի վիճակը բարելավվել է, բայց 1 ամիս առաջ քաղցկեղը կրկին գլուխ է բարձրացրել, այս անգամ ախտահարվել է նրա լյարդը: Ամբողջովին վերականգնելու համար Արմինեին անհրաժեշտ է բուժման կուրս անցնել Գերմանիայի առաջատար կլինիկաներից մեկում՝ Հայդելբերգի համալսարանական հիվանդանոցում։ Բուժման գինը մոտ 73,000 դոլար է, հարազատներն ու ընկերները 14,000 դոլար արդեն հավաքել են, անհրաժեշտ է ևս 59,000 դոլար։
Նշենք նաև, որ Արմինեն 2 որդիների մայր է, իսկ նրա ամուսինը՝ Պողոս Խալաթյանը, մասնակցել է արցախյան վերջին պատերազմին, առաջին օրվանից եղել է ռազմական գործողությունների ամենաթեժ կետերում, ինչի համար պարգևատրվել է քաջության մեդալով:
Դրամական օգնություն տրամադրելու ցանկություն ունեցողները կարող են գումար փոխանցել հետևյալ հաշվեհամարներին․
ArCa - 4083 0600 1028 4541 Պողոս Խալաթյան (ամուսին),
Ամերիաբանկ դրամ - 1570069476990200 Արմինե Սարուխանյան,
Ineko-091984594 Նունե Սարուխանյան (քույր),
Idram-382510517 Արսեն Սուլթանյան (ընտանիքի ընկերը),
Ռուսաստանի Դաշնության ռուբլու քարտին. 5469 3800 8197 8990 Արման Սաղաթելյան (ընտանիքի ընկերը)։
Բանկային հաշվի համարները՝ դոլար, եվրո, ռուբլի:
Բոլոր մանրամասները՝ https://bit.ly/2PalEW1 կայքում։
Բոլոր բժշկական գրառումները կարող եք գտնել այստեղ՝ https://bit.ly/3atCqXs։
--00—ԼՄ