Ադրբեջանը չի կատարել եռակողմ հայտարարության շատ կարևոր կետը, չի վերադարձրել գերիներին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News

քաղաքական

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Միխայիլ Միշուստինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ արդյունավետ է գնահատում Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործունեությունը:

«Ցանկանում եմ նշել այն դերը, որը խաղացել են Ռուսաստանն ու անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինը Լեռնային Ղարաբաղում պատերազմը դադարեցնելու գործում։ Սակայն ցանկանում եմ նաև նշել, որ ցավոք, Ադրբեջանը դեռ չի կատարել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շատ կարևոր կետը: Այն վերաբերում է ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց վերադարձին», - ասել է Փաշինյանը:

--0--ԿԿ