Այսօր Նիկոլի պատվերով ինձ ներգրավվեցին որպես մեղադրյալ. Զարուհի Փոստանջյան

ԵՐԵՎԱՆ,  ԱՊՐԻԼԻ 30,  24News

․

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանին մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Փոստանջյանը։

«Շուրջ 20 տարի առաջ, ջհանգիրյանի պատվերով մեղադրյալի կարգավիճակում՝ լուսանկարը այդ մասին է: Այսօր նիկոլի պատվերով ինձ ներգրավվեցին որպես մեղադրյալ: Ես ու Հայկը քսան տարի անց՝ ես կրկին մեղադրյալ եմ իմ ընկեր Հայկը իմ պաշտպանը»,- գրել է նա։

--00--ԱՀ