Ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու մեղադրանքով 27-ամյա կինը բերման է ենթարկվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 1, 24News

հասարակական

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ապրիլի 29-ին Բագրևանդի փողոցում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 27-ամյա Գոհար Մ.-ն:

Ոստիկանությունից հայտնում են, որ նա հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի (Ապօրինի ձեռնարկատիրությունը) մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

--0--ԿԿ