Հունաստանի վարչապետը նամակ է հղել Արամ Ա-ին

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 3, 24News 

․

Հունաստանի վարչապետը նամակ է հղել Արամ Ա-ին։ Այս մասին հայտնում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը։

«Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ հայրապետը 23 Ապրիլ 2021 թուակիր նամակ մը ստացաւ Յունաստանի վարչապետ Քիրիաքոս Միցոթաքիսէն։

Յիշեալ նամակին մէջ վարչապետը ողջունելով հայ ու յոյն ժողովուրդներու եւ եկեղեցիներու բարեկամական կապերը՝ կ՚ըսէ, թէ «ժամանակի խորութեան մէջ կը ցանկանք առաւել ամրապնդում մեր պատմական կապերուն»։ Ապա, ան իր բարեմաղթութիւնները կը ներկայացնէ Հայաստանի, մեր ժողովուրդին եւ Արամ Ա. Վեհափառ Հայրապետին։

Յայտնենք, որ Նորին Սրբութիւնը մօտէն կը ճանչնայ Յունաստանի վարչապետը եւ Աթենք իր այցելութեան առիթներով հանդիպումներ ունեցած է անոր հետ որպէս նախարար»,- ասված է գրառման մեջ։

--00--ԱՀ