Արթիկի քրեական հետախույզներն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 3, 24News 

Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի օգտագործման և անօրինական շրջանառության դեմ հետևողական պայքարը: Հերթական դեպքը բացահայտեցին Արթիկի ոստիկանները։

Քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Արթիկի Ղարիբջանյան փողոցի 50-ամյա մի բնակիչ ապօրինի թմրամիջոց է պատրաստում, պահում և օգտագործում:

Ապրիլի 30-ին նա Ղարիբջանյան-Աբովյան փողոցների խաչմերուկից բերման ենթարկվեց ոստիկանության Արթիկի բաժին։ Անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց դեղնականաչավուն յուրահատուկ հոտով բուսական զանգված և նույնանման զանգվածով կաթուցիչ։

Ըստ բերման ենթարկվածի՝ հայտնաբերվածը թմրանյութ է, պատրաստել է վայրաճ կանեփի թփերից` իր օգտագործման համար։

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Քննությունը շարունակվում է:

--00--ԱՀ