Ազատեկ գյուղում անասնագոմ է այրվել, հրդեհը մարել է 2 մարտական հաշվարկ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News

նկար

Մայիսի 3-ին` ժամը 20:51-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատեկ գյուղում այրվում է անասնագոմ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 29-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող անասնագոմում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:54-ին, մարվել՝ 23:09-ին: Այրվել են անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը (60 քմ):

--00—ԼՄ