«Քեզ հրապարակավ դրդում եմ ինձ հետ բանավեճի Արցախի հարցով». Աշոտյանը՝ Փաշինյանին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News

Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին բանավեճի առաջարկ է արել:

«Քիչ առաջ թրքաբարո վիժվածքը հերթական հոգեկան նոպայի մեջ է ընկել Ազգային Ժողովում:

Տո ստի կյանքում Սյունիքի այցի ընթացքում հնչած բոլոր հայհոյանքները իրականություն դառնա՞ն, թե Սերժ Սարգսյանը Արցախի կեսը տալիս էր Ադրբեջանին:

Անսահման սրիկա պետք է լինել, մոռանալով ՍԵՓԱԿԱն ԱԳՆ-ի և ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական պատասխանները, պնդելու, թե Շուշիի հարց է երբևէ քննարկվել բանակցությունների ընթացքում:

Անհուն դեգեներատ պիտի լինել, որ էլի հիստերիայի մեջ խոսել, թե ադրբեջանցիներն էլ հետո պիտի ինքնորոշվեին Արցախի ներսում. դա նույնն է, թե լուրջ դեմքով պնդել, թե Կրասնոդարի կամ Լոս Անջելոսի կոմպակտ բնակվող հայերը կարող են «ինքնորոշվել» Ռուսաստանում կամ ԱՄՆ-ում:

Վարազի կաշվի հաստությունից պիտի ունենալ, որ ԻՍԿԱՆԴԵՐԻ սկանդալի, խաղալիք СУ-երի և 70-ականներին արտադրված, մաշված ու ներկած ОСА-АК-ներից հետո դեռ բլբլաս 80-ականների զենքից:

Դու ոչ միայն կապիտուլյանտ ես, հողատու ու դավաճան, այլ նաև կատարյալ անբարոյական:

Ասում ես, պատրաստ ես բանավեճի, հա՞: Քեզ հրապարակավ դրդում եմ ինձ հետ բանավեճի Արցախի հարցով:

Սիրտս վկայում է, որ քո նման գարշահոտ քաղաքական դիակի հերձումն ուղիղ եթերում վերջը ես պիտի անեմ:

Հետաքրքրված զլմներին առաջարկում եմ քայլեր ձեռնարկել այս մարտահրավերը կյանքի կոչելու համար:

Հ.Գ. Աներձակիդ նման չթռնես, վախկոտ»,- գրել է նա:

--00--ԱԹ