Լավրովը գալիս է համաձայնագրով․ Ադրբեջանի հետ հերթական անգամ առևտուրը չի լինի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Երևան է գալիս համաձայնագրով։ Նրանց համար մեծ կարևորություն ունի Արցախում ռուս խաղաղապահների կարգավիճակի հարցը։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է քաղաքագետ Էդգար Էլբակյանը։

Նա կարծում է, որ Ադրբեջանը խաղաղապահների կարգավիճակի դիմաց շատ պահանջներ կդնի ՀՀ-ի ու ՌԴ-ի առաջ, սակայն «հերթական անգամ առևտուրը չի կայանա»։

Խոսելով առաջիկա ընտրությունների մասին՝ քաղաքագետը նկատել է, որ գործող վարչակարգի վերընտրության հնարավորություն կա։

Դրանից հետո, ըստ Էլբակյանի, նրանք ավելի են կոշտացնելու հռետորաբանությունը՝ փորձելով դիկտատուրայի իմիտացիա ստեղծել։

Շարունակությունը՝ տեսանյութում։ 

--0--ԿԿ