Վայոց Ձորում բախվել են բեռնատար «Գազել»-ն ու MAN-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 6, 24News 

վթար

Այսօր՝ մայիսի 6-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 14։45-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 127.1 կմ հատվածում ճակատ-ճակատ բախվել են բեռնատար «Գազել» ու MAN բեռնատար մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Եղեգնաձոր» բժկական կենտրոն։ Դեպքի վայր ժամանած բժիշկներն արձանագրել են տուժածներից մեկի մահը, ինչի համար էլ ավագ հետաքննիչը դադարեցրել է իր գործողությունները դեպքի վայրում։ Մահացածի դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարներն ու ճանապարհային ոստիկանները։

Փաստի առթիվ ՀՀ Քր.Օր 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։ Բեռնատար Գազելը վերածվել է մետաղե ջարդոնի։

--00--ԱԹ