ԶՈՒ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետը հանդիպել է ռազմականի կուրսանտների հետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News 

․

ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում մայիսի 6-ին տեղի է ունեցել ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Ա. Մարտիկյանի հանդիպումը համալսարանի կուրսանտների հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում գեներալ-մայոր Ա. Մարտիկյանը կուրսանտներին ներկայացրել է մարտական գործողությունների որոշ դրվագների վերլուծություններ, անդրադարձել հետախույզի մասնագիտության կարևորությանն ու զինված ուժերում սպայի դերակատարմանը:

Ըստ աղբյուրի՝ նա ռազմական համալսարանի ղեկավարության հետ քննարկել է նաև մասնագիտական պատրաստության արդյունավետության բարձրացման ուղիները:

--00--ԱՀ