36-ամյա պռոշյանցին պատուհանով մտել է համագյուղացու տուն, 2-րդ հարկից գողացել գործիքներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News

Մայիսի 5-ին ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանություն բերման ենթարկեցին Պռոշյան գյուղի 36-ամյա մի բնակչի։

Ոստիկանության Նաիրիի բաժնում տղամարդը խոստովանեց, որ մայիսի 2-ին Պռոշյանում գողություն էր արել։ Տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էր Մայիսյան փողոցի տներից մեկի առաջին հարկի պատուհանը, մտել ներս ու տան երկրորդ հարկից գողացել էր էլեկտրական գործիքներ։

Փաստի առթիվ ոստիկանության Նաիրիի բաժնում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է վարույթն իրականացնող մարմնին։

--00--ԼՄ