Պայթեցման աշխատանքներ կիրականացվեն Խնածախ և Այգեստան համայնքներում, Մարտակերտ քաղաքում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News

պայթեցում

ԱԻՊԾ-ն տեղեկացնում է, որ հայտնաբերված ռազմամթերքի և այլ պայթուցիկ առարկաների վնասազերծման աշխատանքներ կատարելու նպատակով ծառայության սակրավորական խմբերն այսօր կաշխատեն Ստեփանակերտ և Մարտունի քաղաքների հարակից տարածքներում:

«Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը՝ պայթեցման աշխատանքներ կիրականացնի Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքներում, Մարտակերտ քաղաքում:

«The Halo trust» ոչ կառավարական ականազերծող կազմակերպությունը՝ Մարտունու շրջանի «Քաջավան» տեղամասում:

 --00—ՄՀ