ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News
Երևանում մայիսի 7-ին ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 14։25-ի սահմանում Երևանի բնակիչ, 30-ամյա Համասփյուռ Մ․-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով Ազատության պողոտայում՝ «Ռեդիսոն Բլու» հյուրանոցային համալիրի դիմաց, դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել կանաչ գոտում, տապալել ծառը, գրում է shamshyan.com-ը։
Ըստ նախնական տեղեկության՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։
--00--ԼՄ