Գերիներին «հանձնել են» տարածքների հետ․ ողջ և պայքարող տղաները հանձնվել են գերության

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News

Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը 24News-ի հետ զրույցում նշել է, որ իշխանության կատարած աշխատանքը որևէ աղերս չունի գերիների վերադարձի հետ, փոխարենը Ալավերդյանը գերիներին վերադարձնելու ուղղությամբ իշխանության հայտարարություններն «առևտուր» է համարում։

«Սա իշխանությունը պաշտպանելու և պահպանելու անբարոյական ձևերից է։ Հայտնի է, թե ինչպես է գերիների թիվն առաջացել։ Գերիներ ընկել են նրանք, ովքեր դեռ մասնակցում էին մարտերին։ Նրանց «հանձնել են» տարածքների հետ միասին»,- նշել է Ալավերդյանը։

Հիշեցնենք, որ մայիսի 4-ին 3 հայ գերիներ Բաքվից վերադարձան Երևան։ Այսպիսով, Ադրբեջանից Հայաստան վերադարձած գերիների թիվը հասավ 72-ի։ Հայկական կողմի տվյալներով՝ Ադրբեջանում  շուրջ 200 հայ ռազմագերի է պահվում անազատության մեջ։

Մանրամասները՝ տեսանութում։

--0--ԿԿ