ԸՕ փոփոխությունների փաթեթն ընդունվեց միաձայն

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 7, 24News 

ՀՀ Ազգային ժողովն այսօր ձայների 81 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Նշենք, որ այս օրենսդրական փաթեթը մի շարք փոփոխություններ է նախատեսում, որոնք, սակայն, կայանալիք արտահերթ ընտրությունների ժամանակ կյանքի չեն կոչվի:

Այս փաթեթի համաձայն՝ Հանրային հեռուստաընկերությամբ նախընտրական բանավեճերի ամրագրումը դառնում է պարտադիր պայման, մինչև 3 կուսակցությունների դաշինքի դեպքում անցողիկ շեմը դառնում է 8 տոկոսն է, 4-ի դեպքում՝ 10-ը, ընտրական գրավը նոր ԸՕ-ով իջեցվում է 7.5 մլն դրամի՝ ավելի հասանելի դարձնելով, ընդլայնվում է հիմնադրամներից կատարվող ծախսերի ցանկը, ռազմական և արտակարգ դրությունների պայմաններում ՏԻՄ ընտրություններ կարող են տեղի ունենալ: ԸՕ փոփոխությունների նոր նախագծի շնորհիվ ընտրողների ցուցակներից դուրս կբերվեն մինչև 100 000 անուններ, շտաբների վարձակալությունն ու անձնակազմկ աշխատավարձը կհայտարարագրվեն, դատվածություն ունեցող մարդիկ չեն կարող լինել ընտրական հանձնաժողովի անդամ և այլն:

--00--ԱԹ