Աննա Հակոբյանն ու Լենա Նազարյանը մասնակցել են Վանաձորի դպրոցի մարզադահլիճի բացմանը

ԵՐԵՎԱՆ,  ՄԱՅԻՍԻ 7,  24News 

․

«Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն ու Լենա Նազարյանը մասնակցել են Վանաձորի N25 հիմնական դպրոցի նորոգված մարզադահլիճի բացման արարողությանը: Այս մասին տեղեկացրել է Աննա Հակոբյանը՝ Ֆեյսբուքի իր էջում:

«ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» հիմնադրամի համահիմնադիր Լենա Նազարյանի հետ ներկա եղանք Վանաձորի՝ Վ. Համբարձումյանի անվան N25 հիմնական դպրոցի նորոգված մարզադահլիճի բացման արարողությանը:

Դպրոցն «Իմ քայլը» հիմնադրամի «Հանրակրթական դպրոցներում առողջ ապրելակերպի խթանում» պիլոտային ծրագրում ներգրավվել է՝ հաղթելով Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Մանկական լիգա» հաղորդաշարի 1-ին եթերաշրջանում: 

Բացմանը կայացավ ընկերական բասկետբոլային խաղ Ստեփան Շահումյանի տուն-թանգարանի կամավորների և Վանաձորի դպրոցի երեխաների միջև:

Սա արդեն երրորդ դպրոցի մարզադահլիճն է, որը նորոգվել է «Իմ քայլը» հիմնադրամի կողմից»։

--00--ԱՀ