Իշխանությունը կարծում է, որ Արցախը հանձնելուց հետո ժողովրդին կարող են «կաշառել» ասֆալտով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 8,  24News

ասֆալտ

«Հրապարակ» թերթը գրել է․ 

«Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը, ինչպես հայտնի է, վաղուց սկսել են նախընտրական քարոզարշավն ու քողարկված քարոզչություն են իրականացնում, ինչն անթույլատրելի է։ Նրանք նաև սկսել են անուղղակի կերպով կաշառել բնակչությանը՝ իրենց կատարած աշխատանքներով, որն ընդամենը իրենց պարտականությունն է։

Այս հարցում հատկապես ակտիվ աշխատանքների է լծվել տարածքային կառավարման և «ասֆալտաշինության» նախարար Սուրեն Պապիկյանը, որն ամեն օր իր ֆեյսբուքյան էջում այս կամ այն համայնքում ասֆալտ փռելու աշխատանքների մասին է ազդարարում։ Քանի որ այս իշխանությունների աշխատանքի միակ տեսանելի «արդյունքն» ասֆալտն է, նրանք կարծում են, որ այսքանից հետո էլի ժողովրդին կարող են «կաշառել» ասֆալտով՝ որպես Արցախը հանձնելու և հազարավոր զոհերի դիմաց արվող «փոխհատուցում»։ 

Ի դեպ, եթե ինչ-որ գյուղերում Պապիկյանն ասֆալտ է անում՝ հավանաբար առանց «ատկատի», ապա թե՛ Երևան քաղաքում, թե՛ Երևան-Սևան մայրուղում այդ նույն ասֆալտն աչքի առաջ քանդվում է։ Անցած տարի արված ասֆալտը, որը «մատի փաթաթան» էին դարձրել, և մարդիկ էլ դա էին նշում՝ որպես այս իշխանությունների 3 տարվա միակ ձեռքբերում, ամենուրեք քարուքանդ է եղել։ Եվ ոչ միայն անցած տարվանը։ Օրինակ՝ մայրուղուց դեպի Թբիլիսյան խճուղի մտնող հատվածում ընդամենը մեկ-երկու ամիս առաջ լցրած փոսերը նորից բացվել են, Թբիլիսյան խճուղու ալիքավոր հատվածների և իբրև թե լցրած փոսերի մասին էլ չասենք», – նշեց նա»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

--00—ՄՀ  

Տեսանյութեր

Live

Լրահոս