Բիլ Գեյթսը պատվաստանյութերի ստեղծումը մեծագույն գիտական նվաճում է անվանել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 8,  24News 

կորոնավիրուս

Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը պատվաստանյութերը մարդկության պատմության մեջ մեծագույն գիտական նվաճում է համարում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին նա հայտնել է  Handelsblatt-ին տված հարցազրույցում:

Պատասխանելով հարցին, թե որոնք է համարում մարդկության պատմության երեք կարևորագույն նորարարությունները՝ Գեյթսն աներկբա պատասխանել է՝ պատվաստանյութերը:

«Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը մեզ մեծ հույս տվեցին, որ այս տարի մենք կհաղթահարենք համավարակը: Պատվաստանյութերը թույլ են տվել հաղթահարել շատ հիվանդություններ»,- ասել է նա:

Որպես մեծագույն նորարարություններ է նա անվանել նաև միկրոպրոցեսորը և «կանաչ հեղափոխությունը» (խմբ. – գյուղատնտեսական ոլորտում փոփոխությունների համակարգը):

Անդրադառնալով Կովիդ-19-ի դեմ պատվաստանյութերի մշակմանը՝  նա ընդգծել է, որ դեռևս երբեք գիտնականներն այսքան կարճ ժամանակահատվածում արդյունավետ պատվաստանյութ չեն ստեղծել: «Կորոնավիրուսի հետ ակնհայտ դարձավ, որ գիտնականներն ու ընկերություններն ապագայում կկարողանան ավելի լավ համագործակցել մեկը մյուսի հետ»,- նշել է Գեյթսը:

--00—ՄՀ  

Տեսանյութեր

Live

Լրահոս