ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 8, 24News
Ռուսաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 8329 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՌԴ-ում կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը:
Երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 4 մլն 871 հազար 843 է:
Կորոնավիրուսի հետևանքով երկրում մահացել է 112 հազար 992 մարդ, առողջացել` 4 մլն 488 հազար 615 մարդ:
--00—ՄՀ