Նախագահը ՀՀ քաղաքացիության և այլ օրենքներում փոփոխություն անելու մասին որոշում է ստորագրել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 8, 24News

1

Հանրապետության նախագահը մայիսի 5-ին ստորագրել է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների փաթեթը և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքը:

Հանրապետության նախագահը մայիսի 6-ին դիմել է Սահմանադրական դատարան՝ Ազգային ժողովի ընդունած և 2021 թվականի ապրիլի 16-ին Հանրապետության նախագահի ստորագրմանը ներկայացված ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և հարակից օրենքների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու համար:

--00--ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս