Թուրքիայի պաշտպանության նախարարությունը «սխալմամբ» օգտագործել է «ցեղասպանություն» եզրույթը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 8, 24News

քաղաքական

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը Թվիթերի իր միկրոբլոգում Լատվիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն արձագանքելիս օգտագործել է «ցեղասպանություն» եզրույթը: Այս մասին գրում է 1lurer.am-ը։

Գրառման մեջ մասնավորապես ասվում է.

«Մենք հերքում ենք և չենք ճանաչում ցեղասպանության վերաբերյալ Լատվիայի խորհրդարանի որոշումը»:

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը գրառումը ջնջել է հրապարակումից րոպեներ անց, ինչն արդեն նկատել էին որոշ լրատվամիջոցներ:

Սա, հավանաբար, առաջին դեպքերից մեկն է, որ Անկարան օգտագործել է «ցեղասպանություն» եզրույթը, ինչից Թուրքիայի իշխանությունը խուսափում է:

Հիշեցնենք, որ Լատվիայի խորհրդարանը 58 կողմ, 11 դեմ և 7 ձեռնպահով պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:  

--0--ԿԿ