Հայաստանում սպասվում է անձրև, կարկուտ, բարձր լեռնային շրջաններում՝ ձյուն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 9, 24News

հասարակական

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը նախազգուշացնում է, որ մայիսի 9-ի երեկոյան ժամերից և մայիսի 9-ի լույս 10-ի գիշերը Սև ծովի կողմից ցուրտ մթնոլորտային ճակատի ներխուժմամբ պայմանավորված, հանրապետության ողջ տարածքում սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վ, առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ։ Մայիսի 9-ի լույս 10-ի գիշերը բարձր լեռնային շրջաններում տեղումները սպասվում է ձյան տեսքով:

Մայիսի 9-ին կեսօրից հետո, 10-ի գիշերը և առավոտյան ժամերին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ (տեղ-տեղ ինտենսիվ), բարձր լեռնային շրջաններում տեղումները սպասվում են ձյան տեսքով: Մայիսի 10-ի և 13-14-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Մայիսի 11-12-ին, 13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։  Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանը մայիսի 10-ին, 11-ի գիշերը կնվազի  5-7, այնուհետև աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով:

Երևանում մայիսի 9-ին` կեսօրից հետո, 10-ի գիշերը և առավոտյան ժամերին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ: Մայիսի 11-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչև 15-20մ/վրկ: