Կարող եք վստահ լինել՝ մենք ձեզնից չենք գողացել, մենք ձեզ չենք խաբել․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 9, 24News

հասարակական

Գեղարքունիքի մարզ այցի ընթացքում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը եղել է Ծովինար համայնքում, հանդիպել բնակիչների հետ:

Փաշինյանը բնակիչների հետ հանդիպումը սկսեց հիշատակելով Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների անունները։ ՀՀ վարչապետի պաշտոնակատարին մոտենում էին բնակիչները և իրենց աջակցությունը հայտնում նրան։

«Պետք է մեր եղբայրների նահատակությանն արժանի լինենք։ Մենք պետք է արժանի ապագա կառուցենք։ Պետք է հասկանանք, թե ի՞նչ տեղի ունեցավ մեզ հետ, որ մենք հաղթանակից հետո պարտությանը առերեսվեցինք։ Մենք պետք է շատ խորը վերլուծություն անենք, բայց մենք պարտավոր ենք մեր երեխաների համար կառուցել զարգացած, խաղաղ, կայուն ապագա»,- ընդգծեց Փաշինյանը։

Նա նշեց, որ իրենց իշխանությունը շատ հարցերում հաջողություն է ունեցել, շատ հարցերում անհաջողություն։

«Երկու բան կա, որում կարող եք վստահ լինել՝ մենք ձեզնից չենք գողացել, մենք ձեզ չենք խաբել»,- եզրափակեց Փաշինյանը։

Տեսանյութեր

Live

Լրահոս