Գյումրիում տուն է այրվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 9, 24News

հասարակական

Մայիսի 9-ին, ժամը 13:20-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Մանուշյան փողոցում այրվում է տուն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 14:15-ին, մարել՝ 14:45-ին:

Այրվել է տան (մոտ 65 քմ) տանիքը մասամբ՝ մոտ 30 քմ, ավտոտնակի (մոտ 20 քմ) տանիքը և 2 խորդանոց՝ յուրաքանչյուրը մոտ 15 քմ: