«Ռոմա»-ն հաղթեց «Կրոտոնե»-ին. Մխիթարյանը գոլի և գոլային փոխանցումների հեղինակ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 9, 24News

սպորտ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձել է գոլի և գոլային փոխացման հեղինակ ակումբի կազմում:

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 35-րդ տուրում «Ռոմա»-ն սեփական հարկի տակ ընդունեց «Կրոտոնե»-ին: Առաջին կեսում դարպասի գրավում չարձանագրվեց, իսկ ահա երկրորդ 45 րոպեների ընթացքում «գայլերը» 5 անպատասխան գնդակ ուղարկեցին «Կրոտոնե»-ի դարպասը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում էր, մասնակցեց ամբողջ խաղին, դարձավ երկու գոլային փոխանցման հեղինակ և մեկ անգամ էլ աչքի ընկավ անձամբ` 78-րդ րոպեին:

Այս հաղթանակից հետո «Ռոմա»-ն Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում բարելավեց դիրքը մեկ հորիզոնականով և այժմ 7-րդն է: