Ագարակ, Արագածոտն, Կոշ, Ուջան, Շամիրամ, Նոր Եդեսիա, Դպրեվանք գյուղերը 1 օր ջուր չեն ունենա

 

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, 24News

նկար

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ Ղազարավան – Աշտարակ ջրատարի վթարով պայմանավորված, մայիսի 10-ին՝ ժամը 01։00-ից, մինչև մայիսի 11-ը, ժամը 01.00-ն կդադարեցվի Արագածոտնի մարզի՝ Ագարակ, Կոշ, Արագածոտն, Ուջան, Շամիրամ, Նոր Եդեսիա, Դպրեվանք գյուղերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

--00—ԼՄ