Հայաստանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 17 մարդ․ վարակման 83 նոր դեպք է հաստատվել

ԵՐԵՎԱՆ,  ՄԱՅԻՍԻ 10,  24News

կորոնավիրուս

Մայիսի 10-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 219 353 դեպք, որոնցից 205 200-ն` առողջացած, 4249-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8863 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել 1016681 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 1790 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 83 նոր դեպք: Ունենք 622 առողջացած և 15 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան  դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1041 է:

--00—ՄՀ