ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, 24News
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 549 նոր դեպք: Վերջին 24 ժամում ապաքինվել է 1439 մարդ, մահացել է 24 պացիենտ: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է կառավարության հատուկ stopcov.ge կայքէջում:
Ըստ աղբյուրը՝ նախօրեին կատարվել է 9535 թեստավորում։ Երկրում ընդհանուր առմամբ պատվաստվել է 62 հազար 447 մարդ, օրական ցուցանիշը՝ 1089:
Նշենք նաև, որ Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 322 հազար 468 դեպք, որից 302 հազար 428-ը ապաքինվել է, 4305-ը՝ մահացել։
--00—ԼՄ