«Ֆրանսիայում քաղաքացիական պատերազմ է հասունանում»․ 40000 զինվորական բաց նամակ է հրապարակել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, 24News

նկար

«Valeurs actuelles»-ը հրապարակել է Ֆրանսիայի գործող զինվորականների՝ 40000 ստորագրությամբ բաց նամակը՝ ուղղված Ֆրանսիայի իշխանություններին, որում վերջիններս սատարել են իրենց՝ երկրի «կազմալուծման» մասին կոչին, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Աղբյուրը նշում է, որ վերջերս ծառայություն սկսած զինվորականները հայտարարել են, որ իրենց խնդիրն է երկրի նկատմամբ սիրուց դրդված հայտնել ճշմարտությունը:

«Տեսնում ենք բռնությունը մեր քաղաքներում ու գյուղերում, տեսնում ենք՝ ինչպե՞ս է համայնքների պառակտումը ապրապնդվում հանրային տարածքում, հանրային քննարկումներում, տեսնում ենք, որ Ֆրանսիայի և դրա պատմության հանդեպ ատելությունը նորմ դառնում»,- նշել են բանակի անանուն ներկայացուցիչները՝ միաժամանակ կարծիք են հայտնելով, որ Ֆրանսիայում քաղաքացիական պատերազմ է հասունանում:

«Գործե՛ք, տիկնա՛յք և պարոնա՛յք: Խոսքը մեր և ձեր երկրի գոյատևման մասին է»,- այս տողերով է եզրափակվում զինվորականների նամակը։

--00—ԼՄ