Երուսաղեմում մզկիթի տնօրենն օգնություն է խնդրել իսլամական աշխարհից

ԵՐԵՎԱՆ,  ՄԱՅԻՍԻ 10,  24News

Իսրայել

Երուսաղեմի ալ-Աքսա մզկիթի տնօրեն Օմար ալ-Քեսվանին աջակցության համար իսլամական աշխարհին Է դիմել պաղեստինցիների և իսրայելական ոստիկանության բախումների կապակցությամբ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Պաղեստինի պետական հեռուստատեսությունը։

 «Իսլամական աշխարհին հորդորում ենք օգնել ալ-Աքսա մզկիթին՝ հրեա նորաբնակների և իսրայելցի ոստիկանների կողմից մզկիթի վրա գրոհելուց հետո»,- հեռուստաալիքը մեջբերում Է ալ-Քեսվանիի հայտարարությունը:

Պաղեստինի կրոնի գործերի նախարարության աղբյուրը մամուլին հաղորդել Է, որ Իսրայելի ոստիկանությունն առգրավել Է ալ-Աքսա մզկիթի բոլոր բանալիները:

Մայիսի 10-ի առավոտյան Երուսաղեմում Տաճարաց լեռան վրա ալ-Աքսա մզկիթի մերձակայքում իսրայելական ոստիկանության հետ բախումների ժամանակ վիրավորումներ է ստացել 215 պաղեստինցի, ներառյալ Կարմիր Մահիկի աշխատակիցներ, չորս տուժած գտնվում են ծանր վիճակում, հաղորդել Է Երուսաղեմում Կարմիր Մահիկի ներկայացուցչությունը: Իսրայելական ոստիկանությունը հաղորդում Է կարգի պահապանների ինը վիրավորների մասին:

Արևելյան Երուսաղեմում բախումները շարունակվում են արդեն մի քանի օր: Երուսաղեմում, Կարմիր Մահիկի տվյալներով, լույս մայիսի 10-ի գիշերը իսլայելական ոստիկանության հետ պաղեստինցիների բախումների ժամանակ տուժել Է 80 մարդ, վերջին օրերին վիրավորում ստացել է շուրջ 300 պաղեստինցի:

Մայիսի 10-ի առավոտյան անկարգությունները վերսկսվել են: Wafa գործակալությունն ավելի վաղ հաղորդել Է, որ իսլայելական ոստիկանությունը խոշոր ուժեր Է կենտրոնացրել մզկիթի շրջանում, դիպուկահարներ Է տեղաբաշխել դրա գավիթներում, ինչպես նաեւ արտասվաբեր գազ Է օգտագործել պաղեստինցիներին մզկիթի տարածքից հետ մղելու համար:

 --00—ՄՀ