Մեծ Մանթաշ համայնքում գործարկվելու է էլեկտրաշչակ

ԵՐԵՎԱՆ,  ՄԱՅԻՍԻ 11,  24News

շչակ

Մայիսի 12-ին՝ ժամը 12:00-ից 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզային փրկարարական վարչությունը Մեծ Մանթաշ համայնքում անցկացնելու է բնակչության ազդարարման, տարահանման և պատսպարման թեմաներով ուսումնավարժություն։ Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվականից:

«Գործարկվելու է համայնքի շչակը: Խնդրում ենք չանհանգստանալ»,- ասված է ԱԻՆ հաղորդագրության մեջ:

--00--ԱԹ