Խորապես մտահոգված ենք Երուսաղեմում շարունակվող բախումների կապակցությամբ․ ՀՀ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News

ագն

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, մտահոգված լինելով Երուսաղեմի բախումների առնչությամբ, հայտարարություն է տարածել։

«Խորապես մտահոգված ենք Երուսաղեմում շարունակվող բախումների կապակցությամբ։ Կոչ ենք անում ներգրավված բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել՝ նվազեցնելու լարվածությունը և կանխելու քաղաքացիական անձանց շրջանում հետագա զոհերը»,-նշվում է հայտարարությունում։

--00—ԼՄ