ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News
Մայիսի 7-ին՝ ժամը 1-ի սահմաններում, ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները գիշերային շրջայցի ժամանակ նկատել էին, որ երկու երիտասարդ լինգով փորձում են բացել Բուլվարային թաղամասի ավտոտնակներից մեկի դուռը, հայտնում է ոստիկանությունը։
Երկուսին էլ բռնել էին և գողություն կատարելու կասկածանքով բերման ենթարկել ոստիկանության Մուշի բաժին:
Երիտասարդները Գյումրիի 8-րդ զինվորական թաղամասի բնակիչ էին, մեկը՝ 18, մյուսը՝ 20 տարեկան:
Անձնական խուզարկությամբ 20-ամյա երիտասարդի ուսապարկից հայտնաբերվեցին ձեռնոց, դանակ, գործիքներ, հարմարեցված բանալի, բջջային հեռախոս ու բանկային քարտ:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են տարածքային քննչական բաժին:
--00—ԼՄ