Սարգսյանը ցավակցել է Պուտինին՝ Կազանի դպրոցում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ,  ՄԱՅԻՍԻ 11,  24News

նախագահ Պուտին

Հայաստանի Հանրապետության նախագաh Արմեն Սարգսյանը Կազանում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:

Նախագահ Սարգսյանն իր խորին ցավակցությունն է հայտնել Կազանի դպրոցներից մեկում տեղի ունեցած սարսափելի ողբերգության կապակցությամբ, կարեկցանքի խոսքեր ուղղել զոհվածների հարազատներին ու մտերիմներին, իսկ տուժածներին՝ շուտափույթ ապաքինում մաղթել:

--00--ԱԹ