Ադրբեջանական էժան պոմիդորների մասին երազողները թող վերջին 5 տարվա պատմությունը կարդան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը վստահ է՝ թուրքի ու ադրբեջանցու հետ կոնստրուկտիվ խոսակցություն չի ստացվել ու չի ստացվելու: 24News-ի հետ զրույցում նա նման տեսակետ հայտնեց՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Արցախյան հարցն ավարտված լինելու մասին հերթական հայտարարությանը:

«Թուրքիան ու Ադրբեջանը թշնամի են, իսկ ով շրջանցում է դա, արդարացնում է նրանց մարդակեր, հակահայ դրսևորումները: Եթե թուրքին հակահարված տալ չես կարող, ռազմական մահակ չունես, թշնամանքը կառավարելի չի կարող լինել: Նրանք չեն ուզում, իրենց նպատակներում չկա մեզ հետ նորմալ հարաբերվել, իսկ ադրբեջանական էժան պոմիդորների մասին երազողները թող վերջին 5 տարվա պատմությունը կարդան»,- ընդգծեց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում։ 

--0--ԿԿ