Ոչ մի զինծառայող աղիքային թունավորմամբ չի ընդունվել Սիսիանի հոսպիտալ. Սամվել Ասատրյան

ԵՐԵՎԱՆ,  ՄԱՅԻՍԻ 12,  24News 

․

Սիսիանի հոսպիտալ աղիքային թունավորմամբ որևէ զինծառայող չի ընդունվել։ Այս մասին NEWS.am-ին ասաց ԶՈւ ԳՇ վարչակազմակերպչական վարչության տեղեկատվության բաժնի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանը։

«Այսօր և երեկ աղիքային վարակով, թունավորմամբ, ինչպես նաև հրազենային վիրավորում ստացած որևէ զինծառայող չի ընդունվել Զանգեզուրի կայազորային  (Սիսիանի) հոսպիտալ»,- նշեց գնդապետ Ս․Ասատրյանը՝ հավելելով, որ ԶՈւ բոլոր հոսպիտալներն այս պահին իրականացնում են իրենց ամենօրյա գործառույթները՝ ընդունելով և սպասարկելով դիմողներին․ «Նաև կատարվում է կից զորամասերի զինծառայողների պլանային հետազորոտություններ»։

Նշենք, որ մամուլում լուրեր էին շրջանառվում, թե իբրև Սիսիանի հոսպիտալ են տեղափոխվել մի խումբ զինծառայողներ, որոնք թունավորվել են ջրից կամ վիրավորում են ստացել Իշխանասարի ուղղությամբ ադրբեջանցիների հետ տեղի ունեցած միջադեպի հետևանքով։

Հիշեցնենք, որ Սիսիանում զանգվածային թունավորում է տեղի ունեցել։ Աղիքային վարակներին բնորոշ ախտանշաններով 296 դեպք է արձանագրվել վերջին 3 օրերին։ Պարզվել է՝ բնակավայրի ջրամատակարարման համակարգում վթար է տեղի ունեցել և քաղաքացիները թունավորվել են ջրից։

--00--ԱՀ