Ադրբեջանը Սյունիքում գերիշխող դիրքեր է ստեղծում՝ «Մեղրիի միջանցքը» կյանքի կոչելու համար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 12, 24News

Թշնամին ակտիվացել է։ Տեսնելով, որ չկա լուրջ դիմադրություն, քաղաքական տեսակետից խնդիրներ իրենց համար չեն առաջանում կամ առաջանալու դեպքում լուծելի են, շարունակում է բարելավել իր դիրքերը ՀՀ սահմաններում։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանն՝ անդրադառնալով Սյունիքի սահմանային հատվածում թշնամու ուժերի առաջխաղացմանը։

Մելիք-Շահնազարյանի կարծիքով՝ Ադրբեջանի նպատակը Սյունիքի ուղղությամբ տարբեր հատվածներում գերիշխող դիրքեր ունենալն է, որպեսզի Ալիևի սպառնալիքը կյանքի կոչվի։ 

«Նրանց համար հոգ չէ, որ այդ գերիշխող դիրքերի համար իրենք կարող են նոր լարվածության պատճառ դառնալ։ Նրանք ուզում են, որ Սյունիքը մշտապես լարված լինի և ունենան գերիշխող դիրքեր, ինչը հնարավորություն կտա ինչ-որ բաներ պարտադրել ՀՀ-ին։ Թուրք-ադրբեջանական տանդեմը պատերազմի վերսկսման հավանականությունը շատ ակտիվ դիտարկում է։ Նրանք պատրաստվում են հնարավոր հաջորդ պատերազմին»,- ասել է նա։

Ըստ վերլուծաբանի՝ եթե մեր ԶՈւ-ին չհաջողվի բանակցություներով հետ դարձնել նրանց, ապա մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը չի գնա իրավիճակի սրման, չի հրահանգվի զորքին ուժով լուծել խնդիրը։

Շարունակությունը՝ տեսանյութում։