Սիսիանում ջրի մեջ սանիտարական նորմաներից շեղումներ չեն արձանագրվել. Վեոլիա ջուր

ԵՐԵՎԱՆ,  ՄԱՅԻՍԻ 12,  24News

վեոլիա

«Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն պարզաբանում է տարածել Սիսիանում աղիքային վարակի դեպքերի մասին:

«Ի պատասխան Սիսիանում աղիքային վարակի դեպքերը մատակարարվող խմելու ջրի որակով պայմանավորող որոշ լրատվամիջոցների հրապարակումների՝ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն հարկ է համարում հայտնել հետևյալը:

Ստացված ահազանգի հետքերով, մայիսի 11-ին քաղաքի տարբեր վայրերից իրականացվել է ջրի արտապլանային նմուշառումներ: Ընկերության լաբորատորիայում կատարված հետազոտությունով ջրի մեջ սանիտարական նորմաներից շեղումներ և որակին ներկայացվող պահանջներին անհամապատասխանություն չի արձանագրվել:

Հանրության շրջանում թյուրըմբռնումներից և տարատեսակ լուրերի տարածումից խուսափելու համար, ընկերությունը կոչ է անում ԶԼՄ-ներին ձեռնպահ մնալ չստուգված տեղեկատվության հրապարակումից»,- հայտնում են «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ից:

--00--ԱԹ