ԵՄ-ն իսրայելցիներին և պաղեստինցիներին կոչ է արել կանխել հակամարտության սրացումը

ԵՐԵՎԱՆ,  ՄԱՅԻՍԻ 12,  24News 

ю

Եվրոպական միության արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեֆ Բորելն իսրայելցիներին և պաղեստինցիներին կոչ է արել անհապաղ դադարեցնել բռնությունները, որոնք արդեն ավելի քան 50 մարդու կյանք են խլել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին հայտնում է Reuters-ը:

«Ամեն ինչ պետք է արվի, որպեսզի կանխվի ավելի լայն հակամարտություն, որը, առաջին հերթին, կազդի երկու կողմերի քաղաքացիական բնակչության վրա», - ասված է Ջոզդեֆ Բորելի հայտարարության մեջ, որը դատապարտում է երկու կողմերի գործողությունները:

Առնվազն 53 մարդ է սպանվել Գազայում, 6 մարդ՝ Իսրայելում բռնությունների սրումից ի վեր:  Ըստ պաշտոնյաների՝ պաղեստինցի զինյալները հրթիռներ են նետում Իսրայելի վրա, իսկ Իսրայելը օդային հարվածներ է հասցնում անկլավին:

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս