07-ը մխրճվել է Պաշտպանության նախարարությանը պատկանող բեռնատարի մեջ. կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ,  ՄԱՅԻՍԻ 12,  24News 

․

Երեկ՝ մայիսի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել  Գեղարքունիքի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ժամը 21:00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 81-րդ կմ հատվածում բախվել են Արարատի մարզի բնակիչ, 53-ամյա Մհեր Ղազարյանի վարած Հինո մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ, 34-ամյա Կարեն Գալստյանի վարած ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով  07-ի վարորդն ու նրա ուղևոր, Գեղարքունիքի մարզի բնակիչ, 39-ամյա  Գագիկ Վերդյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն: 

Պարզվել է, որ վարորդներից Մ. Ղազարյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում, ավտոմեքենան էլ հաշվառված է ՀՀ ՊՆ  հաշվեկշռում, ինչի համար էլ դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ Պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանության Մարտունու Ռազմական ոստիկանության բաժնի ծառայողները:

Փաստի առթիվ ՌՈ հետաքննիչ  Մովսիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

--00--ԱՀ