Ոսկեպար-Բաղանիս-Ոսկեվան սահմանային հատվածում կրակահերթեր տեղի չեն ունեցել

ԵՐԵՎԱՆ,  ՄԱՅԻՍԻ 12,  24News 

․

Այսօր մամուլում տարածվեց տեղեկատվություն առ այն, որ միջդիրքային կրակահերթեր են լսվել Տավուշի մարզի Ոսկեպար-Բաղանիս-Ոսկեվան սահմանային հատվածում։

Պաշտպանության նախարարությունից «Տեղեկատվության ստուգման կենտրոնին» հայտնել են, որ լուրը չի համապատասխանում իրականությանը։

Վերոնշյալ համայնքներից ևս վերահաստատել են, որ հերթական ապատեղեկատվությունն է տարածվել, կրակոցներ տեղի չեն ունեցել։

--00--ԱՀ