ՊՆ ՌՈ-ին հանձնարարվել է Սյունիքի սահմանային իրադարձությանը տալ իրավական գնահատական

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 13, 24News

իրավական

ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Քանի որ համացանցում որոշ հարցադրումներ տեսա, ընդամենը տեղեկացնեմ, որ ՀՀ զինվորական դատախազության կողմից ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությանը հանձնարարվել է քրական վարույթի շրջանակներում համակողմանի պարզել Սյունիքի մարզում սահմանին տեղի ունեցած իրադարձությունները և տալ իրավական գնահատականներ»:

--0--ԿԿ