Ամերիկացի պաշտոնաթող գեներալները կասկածի տակ են առել Բայդենի հոգեկան վիճակը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 13, 24News

աշխարհ

Շուրջ 120 ամերիկացի պաշտոնաթող գեներալներ բաց նամակ են հղել, որում կասկածի տակ են առել ԱՄՆ-ում 2020 թվականին անցկացված նախագահական ընտրությունների լեգիտիմությունը, ինչպես նաև նախագահ Ջո Բայդենի հոգեկան և ֆիզիկական վիճակը:

«ԱՄՆ ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատար Ջո Բայդենի հոգեկան և ֆիզիկական վիճակը չի կարելի անտեսել: Նա պետք է կարողանա ճշգրիտ որոշումներ կայացնել ազգային անվտանգության, այդ թվում՝ կյանքի և առողջության ոլորտում»,- ասված է նամակում, որը ստորագրել է 124 նախկին գեներալ:

Նամակը ամբողջությամբ՝  Flag Officers 4 America-ի կայքում: 

--0--ԿԿ