Աբովյան պուրակից Մյասնիկյան պողոտա տանող թունելում լուսավորության նոր ցանց է տեղադրվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 13, 24News

նկար

Շարունակվում են Երևանի տրանսպորտային թունելների լուսավորության ցանցի արդիականացման աշխատանքները։ 

Այս անգամ արտաքին լուսավորության նոր ցանց է տեղադրվել Աբովյան պուրակից դեպի Մյասնիկյան պողոտա տանող թունելում։ 

Նոր տեղադրված լուսադիոդային էներգախնայող լամպերը ապահովում են լավ տեսանելիություն և էլեկտրաէներգիայի զգալի խնայողություն` տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը ֆեյսբուքի իր էջում:

--00—ԼՄ