Երևանում դպրոցի տնօրենի 18-ամյա որդին դանակահարել է ՍՊԸ-ներից մեկի փոխտնօրենին

ԵՐԵՎԱՆ,  ՄԱՅԻՍԻ 13,  24News 

դանակահարություն

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  մայիսի 12-ին դանակահարության դեպք է տեղի ունեցել Երևանում ու կասկածյալը Երևանում գործող դպրոցներից մեկի տնօրենի որդին է:

Աղբյուրի հաղորդմամբ՝ այդ օրը՝ ժամը 21:25-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին  ահազանգ է ստացվել, որ «ձախ աճուկային շրջանում կտրած-ծակած վերք»  ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:  

Հիվանդանոց է մեկնել օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Ներսիսյանի և հետաքննիչ Միրզոյանի գլխավորությամբ: Ըստ բժշկի տեղեկանքի՝ վիրավորը  այդ պահին ի վիճակի չի եղել կատարվածի մասին բացատրություն տալու: Շենգավիթի ոստիկանները  պարզել են, որ վիրավորը Գարեգին Նժդեհի փողոցի բնակիչ, 31-ամյա Էդգար Եղիազարյանն է, ով հիվանդանոց է  տեղափոխվել Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 4 հասցեի մոտ դանակահարվելու հետևանքով:

Մինչ բժիշկներըւ պայքարում էին Է. Եղիազարյանի կյանքի համար, Շենգավիթի ոստիկանները  պարզել են, որ նույնը օրը՝ ժամը 20:45-ի սահմաններում նշված շենքի բակում  Է. Եղիազարյանի հետ անհիմն վիճաբանել է Երևան քաղաքի  բնակիչ, 18-ամյա Հ․ Ա-ն, ով իր մոտ եղած դանակով հարվածել է  Է. Եղիազարյանին ու նրան թողնելով անօգնական, դիմել փախուստի:

Ոստիկանների կողմից կատարված բացատրական աշխատանքներիի շնորհիվ  մեկ օր անց Հ. Աբրահամյանը ներկայանում է ոստիկանության Շենգավիթի բաժին, ինչպես նաև ներկայացնում հանցագործության գործիք դանակը:

Փաստի առթիվ  ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժնում նյութերի նախաքննության ընթացքում հետաքննիչի  կողմից Է. Եղիազարյանին տրվում է դատաբժշկական ուղեգիր, իսկ Հ. Ա-ն ստորագրությամբ բաց է թողնվում:

Ըստ աղբյուրի՝ վիճաբանության ողջ ընթացքը բակում տեղադրված տեսախցիկի կողմից տեսաձայնագրվել է, իսկ Հ. Ա-ն սովորում է  Երևանում գործող  ակադեմիական դպրոցներից մեկում, իսկ նրա մայրը՝ Երևանի դպրոցներից մեկի տնօրենն է, ով այս օրերին իր ուսուցչական կոլեկտիվին փորձում է ուղարկել ոստիկանություն,  որպեսզի նրանք դրական բնութագիր ներկայացնեն իր տղայի մասին: Դանակահարված  Է. Եղիազարյանն էլ թե՛ շրջապատում, թե՛ հարևանության մեջ համարվում է պարկեշտ աձնավորություն, երբևէ նման միջադեպերի մեջ չի հայտնվել և նա աշխատում է Երևանում գործող ՍՊԸ-ներից մեկում՝ փոխտնօրեն: Այս պահին էլ նա իր բուժումն է ստանում տան պայմաններում: 

--00—ՄՀ