Ադրբեջանը ԼՂ-ում ՄԱԿ-ի մարդասիրական առաքելության մեկնարկի համաձայնություն չի տվել

ԵՐԵՎԱՆ,  ՄԱՅԻՍԻ 13,  24News

Դյուժարիկ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Ստեֆան Դյուժարիկն ամենօրյա ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է Արցախում ՄԱԿ-ի մարդասիրական առաքելություն իրականացնելու մասին հարցին: Այս մասին հայտնում է 1lurer.com-ը: Դյուժարիկն ընդգծել է, որ ՄԱԿ-ը ցանկանում է առանց խոչընդոտների հումանիտար մուտք ունենալ Լեռնային Ղարաբաղում, ինչպես աշխարհի բոլոր վայրերում է:

Դյուժարիկն ընդգծել է, որ դա տեղի չի ունեցել Ադրբեջանի իշխանությունների կողմից համաձայնության բացակայության պատճառով:

«Մենք հույս ունենք, որ առաջիկայում մենք այդ հարցում առաջընթաց կտեսնենք»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակը:

--00--ԱԹ