Պայմանագրի ո՞ր կետով է ՀՀ-ն դիմել ՀԱՊԿ-ին

ԵՐԵՎԱՆ,  ՄԱՅԻՍԻ 13,  24News

Փաշինյան Զաս

Պայմանագրի ո՞ր կետով է ՀՀ-ն դիմել ՀԱՊԿ-ին: Այս թեմային է անդրադարձել Times.am-ը: Կայքը նշում է՝ ՀՀ-ն դիմում է ՀԱՊԿ-ին, քանի որ, ըստ Նիկոլ Փաշինյանի, «ստեղծված իրավիճակը լիարժեքորեն համապաատասխանում է ՀԱՊԿ պայմանագրի հոդված 2-րդի երկրորդ պարբերությանը:

Նշենք, որ պայմանագրի նշված կետը սահմանում է․

«Հոդված 2

Մասնակից պետությունները միմյանց հետ խորհրդակցելու են բոլոր կարևոր հարցերի շուրջ, որոնք վերաբերում են միջազգային անվտանգությանը, պետությունների շահերին և համաձայնեցնելու են նշված հարցերով իրենց տեսակետները։

Մեկ կամ մի քանի մասնակից պետությունների անվտանգության, տարածքային ամբողջականությանը կամ ինքնիշխանությանը սպառնացող վտանգի կամ միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող վտանգի դեպքում, մասնակից պետություններն անհապաղ կակտիվացնեն համատեղ խորհրդակցությունների մեխանիզմը՝ իրենց դիրքորոշումները համակարգելու և ծագած սպառնալիքը վերացնելու նպատակով միջոցներ ձեռնարկելու համար»։

--00--ԱԹ