Սյունիքում կողմերը եզրահանգման են եկել․ ժամը 10։00-ին ադրբեջանցիները կվերադառնան դիրքեր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News

սյունիք

Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը 24news-ի հետ զրույցում հայտնեց, որ Սև լճի տարածք մոտենալու մասով ադրբեջանական կողմի հետ բանակցություններն ավարտվել են։

«Կողմերը եզրահանգման են եկել։ Ինչքանով ինձ հայտնի է, ժամը 10։00-ի կողմերը ադրբեջանցիները վերադառնալու են իրենց դիրքեր»,-նշեց Վահե Հակոբյանը՝ ընգծելով, որ որոշման հետ կապված, սակայն, վերապահումներ կան։

Թե ինչ վերապահումների մասին է խոսքը, նախկին մարզպետը չի բարձրաձայնել։

«Այս պահին իրավիճակը Սյունիքում նորմալ է, կրակոցներ, լարվածություն չկա»,-ամփոփելով խոսքն ասաց Վահե Հակոբյանը։

Հիշեցնենք, որ Սև լիճ կոչվող տարածքում ադրբեջանցիները մի քանի կիլոմետր առաջ էին եկել և հրաժարվում էին հետ գնալ։ Հայկական կողմը ռուս խաղաղապահների հետ բանակցություններ էին վարում ադրբեջանցիներին ելման դիրքեր վերադարձնելու համար։