ԲՀԿ-ն ԱԺ արտահերթ նիստ է նախաձեռնում՝ կախված սահմանային իրավիճակի հետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News

մելքումյան

ԲՀԿ-ն այսօր նախաձեռնում է Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ հրատապ քննարկելու Սյունիքի և մյուս մարզերի սահմանամերձ տարածքներում տիրող իրավիճակը: Այս մասին իր ֆեսբուքյան էջում գրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

«Սիրելի՛ հայրենակիցներ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն այսօր նախաձեռնում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ հրատապ քննարկելու Հայաստանի Հանրապետության Սյունիքի և մյուս մարզերի սահմանամերձ տարածքներում տիրող իրավիճակը:

Դա շատ կարևոր է, հապաղել չի կարելի:

Մենք կորցնում ենք մեր հայրենիքը:

Հիշո՞ւմ եք, մի քանի ամիս առաջ մենք զգուշացրել էինք, որ ձյան հալոցքի հետ ադրբեջանցիները փորձելու են առաջ գալ, հատկապես նշել էինք Ծղուկ լեռան և մյուս տարածքների մասին:

Վերոնշյալ հատվածից մինչև Երևան-Սիսիան-Գորիս միջպետական մայրուղի ընդամենը 11 կմ է:

Նորից եմ շեշտում՝ հապաղել չի կարելի:

Անհրաժեշտ են հրատապ լուծումներ»:

--00—ԼՄ